Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իր խղճի ու հոգու հետ ներդաշնակ մարդը չար չի լինում

Իր խղճի ու հոգու հետ ներդաշնակ մարդը չար չի լինում
27.07.2024 | 09:53

Իմ կյանքում հասցրել եմ ամեն տեսակ մարդու ճանաչել. նամուսից խոսացող անբարոյականների, թասիբից խոսացող անթաաիբների, կեղծ բարեպաշտների, հայրենավաճառներին սատարող հայրենասերների, եկեղեցում չոքած աղոթող լրբերի, ամոթից խոսացող ստախոսների: Ամեն տեսակի:

Որոշ ժամանակ անգամ ընկերություն եմ արել նրանց հետ: Եվ ոչ ոքի երբեք չեմ ընդհատել իրենց ելույթներում, իրենց ճառերում: Փորձել եմ հասկանալ դրանց տեսակը ու արդյունքում հանգել եմ մի եզրակացության. իր խղճի ու հոգու հետ ներդաշնակ մարդը չար չի լինում, բամբասկոտ չի լինում, իր հոտառական օրգանը ուրիշի անձնական չի խոթում, չի չարախոսում ու ընդհանրապես՝ իր կյանքն այնքան հետաքրքիր ու գունեղ է դարձրած լինում, որ դիմացինի կյանքով ապրելու ժամանակ էլ չի ունենում:

Հետևաբար, ոտատակ մի ընկեք, եթե, իհարկե, սողուն չեք:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 12635

Մեկնաբանություններ